Հրապարակային պայմանագիր
«ՄԱՔՕՕՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՐԳ
1.1. Ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ |
ՍԱՀՄԱՆՈՒՄ |
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |
«ՄԱՔՕՕՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (գրանցման հասցե՝ ք. Երևան, Ղ. Փարպեցու փող. 9Բ շենք, բն. 29, գործունեության հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովայի պող. 19/1 շենք, տարածք 118, հեռ. +37411400700, ՀՎՀՀ՝ 02880873)։ |
ՀԱՐԹԱԿ |
https://www.maqoor.com/ ինտերնետային կայքէջում տեղադրված էլեկտրոնային հարթակ և Ընկերությանը պատկանող բջջային հավելվածը (Հավելված)` ծրագրային ապահովում, որը նախատեսված է սմարթֆոններով, պլանշետներով և այլ շարժական սարքերով աշխատելու համար։ |
ՊԱՅՄԱՆՆԵՐ |
Ընկերության ծառայություններից օգտվելու ընդհանուր պայմաններ, Հարթակում տեղադրված այլ պայմաններ, Ընկերության սրահում տեղադրված ցուցանակներ, սոցիալական հարթակներում (այդ թվում նաև՝ Instagram, Facebook) Ընկերության էջերում հրապարակումներ, Ընկերության և Հաճախորդի միջև հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերով (պայմանագրեր, համաձայնագրեր և այլն) սահմանված կարգավորումներ։ |
ՀԱՃԱԽՈՐԴ, ԴՈՒՔ |
Ցանկացած անձ (այդ թվում՝ իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ և այլն), որը օգտվում կամ ցանկանում է օգտվել Ընկերության ծառայություններից։ Ընկերության ծառայություններից օգտվել է համարվում նաև այն դեպքերը, երբ անձը մուտք է գործում Հարթակ, կամ ներբեռնում է Ընկերության Հավելվածը, կամ մուտք է գործում Ընկերության սպասարկման սրահ, կամ օգտվում է Ընկերության լոքերներից, կամ որևէ եղանակով ծանոթանում է Ընկերության գործունեությանը / Ծառայությունների շրջանակին / մատուցման պայմաններին և այլն։ |
ՊԱՏՎԵՐ |
Հաճախորդի կողմից Ընկերությանը ներկայացված որոշակի ծառայության մատուցման հանձնարարական։ |
ԱՊՐԱՆՔ |
Հագուստ, կոշիկ, սպիտակեղեն կամ ցանկացած այլ իր, որի մաքրումը, նորոգումը, արդուկումը հանձնարարվել է Ընկերությանը։ |
ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ |
Հարթակում կամ Հավելվածում Հաճախորդի կողմից բացված անհատական հաշիվ, որը հնարավորություն է տալիս օգտվել Ընկերության ծառայություններից։ Անձնական էջ կարող է բացվել նաև Ընկերության սպասարկման կետում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստային հասցեի միջոցով։ Հաշվում պահվում են Հաճախորդի պատվերների պատմությունը։ |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Պայմաններով առաջարկվող ծառայություններ։ |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԿՈԴ |
Ցանկացած տվյալ (այդ թվում նաև՝ Ընկերության կողմից ստեղծված ծածկագիր, QR կոդ, Հաճախորդի հեռախոսահամարը (որը գրանցվում է Հարթակում, կամ տրամադրվում է Ընկերությանը պատվեր ներկայացնելիս կամ այլ եղանակով), որը Ընկերության կողմից օգտագործվում է Հաճախորդին նույնականացնելու և/կամ որոշակի Պատվերը կոնկրետ Հաճախորդին պատկանելու հանգամանքը պարզելու համար։ |
ԼՈՔԵՐ |
Ընկերության պահատեղեր, որոնց հասցեները սահմանված են Հարթակում, սոցիալական հարթակներում (այդ թվում նաև՝ Instagram, Facebook) Ընկերության էջերում, և որոնց միջոցով Հաճախորդը կարող է հանձնել և ստանալ Ապրանքները։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում լոքերների անվտանգության համար։ |
1.2. Եթե համատեքստից այլ բան չի բխում, ապա եզակի թվով նշված բառերի իմաստը տարածվում է նաև դրանց հոգնակիի նկատմամբ և հակառակը:
1.3. Պայմանների որևէ հոդվածին, բաժնին և/կամ հավելվածին կատարված հղումը պետք է մեկնաբանվի որպես Պայմանների այդ կոնկրետ հոդվածին, բաժնին և/կամ հավելվածին կատարված հղում:
1.4. Հղումը ցանկացած փաստաթղթի, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ սույն պայմաններին, դրա անբաժանելի մասը կազմող հավելվածներին, ներքին կամ նորմատիվ իրավական ակտերին, այլ փաստաթղթերին կամ դրանց առանձին դրույթներին ներառում է տվյալ փաստաթղթի կամ դրույթի՝ օրենքով կամ սույն պայմաններով սահմանված կարգով կատարված և տվյալ պահին գործող բոլոր փոփոխությունները և/կամ լրացումները:
1.5. Պայմաններում վերնագրերը ներառված են միայն հղումների մատչելիության համար և չեն կարող ազդել դրույթների մեկնաբանման վրա:
1.6. «Ներառյալ» կամ «այդ թվում» բառերը մեկնաբանվում են որպես զուգորդված «առանց սահմանափակման» արտահայտությամբ՝ նույնիսկ այն դեպքերում, որտեղ այն զուգորդված չէ:
2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2.1. Պայմանները սահմանում և կարգավորում են Հաճախորդի կողմից Ծառայություններից օգտվելու շրջանակներում Ընկերության և Հաճախորդների միջև ծագած/ծագող իրավահարաբերությունները:
2.2. Մուտք գործելով Հարթակ, օգտագործելով Հարթակում տեղադրված ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը, օգտվելով Ծառայություններից՝ Հաճախորդը հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել է Պայմանները և անվերապահորեն ընդունում է դրանք:
2.3. Հաճախորդը պարտավորվում է ուշադիր լինել և ծանոթանալ Պայմաններին, Ընկերության կայքում տեղադրված նորություններին, փոփոխություններին, Ընկերության սպասարկման սրահներում տեղադրված ցուցանակներին։
2.4. Ընկերությունը իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի փոփոխել Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը Հարթակում հրապարակում է նորացված (փոփոխված) Պայմանները։ Նորացված (փոփոխված) Պայմանները համարվում են ուժի մեջ մտած դրանք Հարթակում տեղադրվելու պահից։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից Հարթակում տեղադրված նորացված (փոփոխված) Պայմաններին չծանոթանալու համար։
3. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
3.1. Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Ձեր գտնվելու վայրի օրենսդրության համաձայն Դուք լրիվ գործունակ եք, իրավունք ունեք օգտվել Ծառայություններից, անհրաժեշտության դեպքում՝ ստացել եք Ձեր գտնվելու վայրի օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր թուլյտվությունները և համաձայնությունները (այդ թվում նաև ծնողների կամ այլ իրավասու անձանց համաձայնությունը):
3.2. Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենսդրությամբ՝ համապատասխան իրավաբանական անձի անունից օգտվելու Ծառայություններից:
3.3. Համաձայնվելով Պայմաններին, Դուք ընդունում եք, որ Ընկերությունը չի կարող ստուգել Ձեր կողմից տրված տեղեկությունների և տվյալների հավաստիությունը, Ձեր հավաստումների իսկությունը, ուստի Դուք կրում եք յուրաքանչյուր անճշտության (այդ թվում նաև՝ ոչ հավաստի և կեղծ տեղեկատվության) ամբողջական պատասխանատվությունը:
4. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4.1. Սույն գլխով սահմանվում են Ծառայությունների մատուցման ընդհանուր կարգը և պայմանները։ Յուրաքանչյուր առանձին տեսակի Ծառայության համար Հարթակում, ինչպես նաև Ընկերության սպասարկման սրահներում կարող են սահմանված լինել լրացուցիչ պայմաններ, առանձնահատկություններ, որոնք հանդիսանում են սույն Պայմանների անբաժանելի մասերը և ունեն միևնույն իրավաբանական և պարտադրող ուժը ինչ սույն պայմանները։
4.2. Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.
4.2.1. Մաքրում (էկո մաքրում, ակվա մաքրում, չոր մաքրում, բծերի հեռացում և այլն),
4.2.2. Նորոգում,
4.2.3. Արդուկում։
4.3. Հարթակում և սպասարկման սրահներում կարող են տեղադրված լինել Ընկերության կողմից մատուցվող այլ ծառայությունների տվյալներ և օգտվելու պայմաններ։
4.4. Ընկերության կողմից Ծառայությունները մատուցվում են հիմնականում հիմք ընդունելով Ապրանքի պիտակի վրա նշված ցուցումները և պայմանները։
4.5. Ընկերությունը իրավունք ունի առանց Հաճախորդի հետ համաձայնեցնելու որոշելու Ծառայության մատուցման կարգը (այդ թվում նաև՝ մաքրման տեսակը, եղանակը և այլն)։ Ծառայություններից օգտվելիս Հաճախորդը անվերապահորեն լիազորում է Ընկերությանը սեփական հայեցողությամբ որոշելու Ծառայության մատուցման եղանակը, կարգը, պայմանները (նույնիսկ եթե դրանք հակասում կամ ոչ ամբողջությամբ են համապատասխանում Ապրանքի պիտակի վրա նշված ցուցումներին, կամ պիտակ առկա չէ կամ այն բացակայում է)։ Հաճախորդը ընդունում է, որ Պատվեր տալուց հետո իրավունք չունի ներկայացնել առարկություններ կամ պահանջել հատուցել վնաս, եթե դրանք կապված են/առաջացել են Ընկերության կողմից ընտրված եղանակով և/կամ կարգով Ծառայության մատուցման հետ/հետևանքով, նույնիսկ եթե Ընկերության կողմից ընտրված Ծառայության մատուցման եղանակի և/կամ կարգը չեն համապատասխանել (ամբողջությամբ կամ մասնակի) Ապրանքի պիտակի ցուցումներին։
4.6. Ընկերությունը իրավունք ունի բանավոր կամ գրավոր Հաճախորդին տեղեկացնել Ծառայությունների մատուցման կարգի և/կամ եղանակի մասին։ Սույն կետը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել այնպես, որ Ընկերության պարտավորություն ունի յուրաքանչյուր դեպքում տեղեկացնել/համաձայնեցնել Ծառայության մատուցման կարգը և/կամ եղանակը, նույնիսկ եթե Ընկերության կողմից որոշված կարգը կամ եղանակը հակասում կամ ոչ ամբողջությամբ է համապատասխանում Ապրանքի պիտակի վրա նշված ցուցումներին։
4.7. Հաճախորդը ընդունում է, որ Ընկերությունը իրավունք ունի չընդունել Ապրանքը/Պատվերը և հրաժարվել Ծառայություններ մատուցել, եթե կարծում է, որ առկա են նշվածներից մեկը կամ մի քանիսը՝ (1) Ծառայության արդյունքում Ապրանքը կարող է վնասվել կամ դառնալ օգտագործման ոչ պիտակի, կամ (2) Հաճախորդը ունի չմարված պարտավորություն Ընկերության հանդեպ, (3) Ապրանքը վնասված է, (4) Հաճախորդի կողմից խախտվել են Պայմանները կամ վերջինս ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք Ընկերության աշխատակիցների կամ Հաճախորդների հանդեպ, (5) Ընկերության կարծիքով Ապրանքի ընդունումը կարող է առաջացնել այլ Պատվերների կատարման ժամկետների խախտման, (6) այլ դեպքերում, երբ Ընկերությունը կարծում է որ Ապրանքի/Պատվերի ընդունումը ողջամիտ չէ։
4.8. Ընկերությունը չի երաշխավորում Ծառայության արդյունքում Ապրանքի վրա առկա վնասվածների, թերությունների վերացում։
4.9. Ապրանքը համարվում է վնասված եթե՝
4.9.1. դրանում առկա է որևէ վնասվածք (անկախ ծավալներից)։ Սույն կետի իմաստով վնասվածք է համարվում ի թիվ այլնի նաև՝ բիծը, լաքան, ապրանքի որոշ հատվածների գույների տարբերություն, կտրվածք, որոշակի դետալների բացակայություն կամ վնասվածք, մաշվածություն և այլն։
4.9.2. բացակայում է պիտակը,
4.9.3. կենցաղային պայմաններում փորձ է արվել վերացնել Ապրանքի թերությունները։
4.9.4. Ապրանքը ունի թերություն։
4.10. Հաճախորդը ընդունում է, որ Ընկերությանը հանձնված Ապրանքի գնահատված արժեքը չի գերազանցում 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը։ Հաճախորդը պարտավորվում է Ապրանքը հանձնելիս Ընկերությանը գրավոր տեղեկացնել ապրանքի գնահատված արժեքի մասին, եթե այն գերազանցում է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը, այդպիսի գրավոր տեղեկացման (գրության) բացակայության դեպքում Ապրանքի գնահատված արժեքը համարվում է ոչ ավել քան 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։ Հաճախորդի կողմից սույն կետով սահմանված գրավոր տեղեկացում (գրություն) տրամադրելու դեպքում Ընկերությունը իրավունք ունի պահանջելու նշված արժեքը հիմնավորող փաստաթղթեր, այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում Ընկերությունը իրավունք ունի չընդունելու Ապրանքը/Պատվերը։
4.11. ՈՐՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐ․ ՀԱՃԱԽՈՐԴԸ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է, ՈՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԱԾ Է ԵՎ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է, ՈՐ
4.11.1. Կաշվե իրերի մաքրման դեպքերում հնարավոր է գույնի և չափի էական փոփոխություն, կաշվե տարբեր կտորների երանգի փոփոխություն, փայլի լրիվ կամ մասնակի կորուստ, շփվող մասերում մաշվածության ավելացում։
4.11.2. Ծառայության արդյունքում Ապրանքի գույնի փոփոխությունը չի կարող համարվել ծառայությունների ոչ պատշաճ մատուցում։
4.11.3. Ծառայության արդյունքում հնարավոր է մորթյա իրերի մազատափություն կամ գույնի փոփոխություն, որը վերահսկելի չէ Ընկերության կողմից և որի համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
4.11.4. Ծառայության արդյունքում հնարավոր է Ապրանքի անջատվող հատվածների (օրինակ՝ կոճակ, ճարմանդ, առանձնացվող դետալ) վնասվածք, որոնք Ընկերությունը իրավունք ունի (սակայն պարտավոր չէ) վերականգնել։ Հաճախորդը ընդունում է, որ Ընկերության կողմից վերանորոգումը չի ենթադրում անջատվող հատվածի փոխարինում նույն տեսակի և/կամ դասի դետալով, այն կարող է տարբերվել և նույնական չլինել սկզբնական վնասված անջատվող հատվածից։
4.11.5. Լաքաները կամ այլ վնասվածքները, որոնք մինչև Պատվերի ներկայացումը Հաճախորդի կողմից մշակվել են կարող են չվերականգվեն, ինչը չի կարող համարվել Ծառայության ոչ պատշաճ մատուցում։
5. ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳ
5.1. Ապրանքի հանձնման-ընդունման շրջանակներում Հաճախորդը պարտավորվում է՝
5.1.1. Ապրանքը Ընկերությանը հանձնելուց առաջ այն զննել, ստուգել գրպանների պարունակությունը (առկայության դեպքում)։
5.1.2. Ընկերությանը տրամադրել Ծառայությունների պատշաճ մատուցման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որը կապված է ապրանքի բաղադրության, հատկությունների, որակի և այլ հատկանիշների հետ։
5.1.3. Գրավոր եղանակով տեղեկացնել Ընկերությանը, եթե Ապրանքի արժեքը գերազանցում է 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամը։ Հաճախորդը ընդունում է, որ Ընկերությունը կարող է փոփոխել ծառայության արժեքը, եթե Ապրանքի գինը գերազանցում է 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամը։
5.2. Ապրանքը Հաճախորդից ստանալու պահին Ընկերությունը իրավունք ունի (սակայն պարտավոր չէ) զննել այն՝ վնասվածքների և թերությունների հայտնաբերման նպատակով։
5.3. Հաճախորդի կողմից Ապրանքը Ընկերությանը կարող է հանձնվել հետևյալ եղանակներով՝
Ապրանքի հանձնում Ընկերության սպասարկման սրահում,
Ապրանքի հանձնում Լոքերի միջոցով,
Ապրանքի հանձնում առաքման եղանակով։
5.4. Ընկերության սպասարկման սրահում Ապրանքի հանձնման կարգ․ Ընկերության սրահում Ապրանքը հանձնելուց հետո Հաճախորդին տրամադրվում է ստացական (անդորրագիր), որում կարող է նշվել տեղեկատվություն փաստացի հանձնված Ապրանքի տեսակի, Պատվերի և ծառայության արժեքի մասին, ինչպես նաև Նույնականացնող կոդը։ Հաճախորդը ընդունում է, որ սույն կետով սահմանված ստացականը կամ Նույնականացնող կոդը պարտավոր է պահպանել մինչև Ընկերությունից Ապրանքը հետ ստանալը, քանի որ դրանց բացակայության դեպքում Ընկերությունը իրավունք ունի հրաժարվել վերադարձնել Ապրանքը կամ պահանջել Ապրանքը համապատասխան հաճախորդին պատկանելու փաստը հիմնավորող այլ հավաստող տվյալներ/փաստաթղթեր։
5.5. Լոքերի միջոցով Ապրանքի հանձնման կարգ․ Ապրանքը Լոքերում տեղադրելու պահից մինչև Ապրանքը փաստացի Ընկերությանը փոխանցվելու պահը Ապրանքի կորստի կամ վնասվածքի ռիսկը կրում է Հաճախորդը։ Ընկերությունը կազմակերպելու է Լոքերից Ապրանքի տեղափոխումը Ընկերության սպասարկման սրահ։ Լոքերի միջոցով Ապրանքը հանձնելու դեպքում Ընկերությունը Ապրանքը սպասարկման սրահում փաստացի ստանալու պահին մուտքագրում է Պատվերը, ինչի մասին հավաստումը էլեկտրոնային եղանակով ուղարկվում է Հաճախորդին, որում նշվում է փաստացի հանձնված Ապրանքի քանակը, արժեքը և այլն։ Հաճախորդը ընդունում և հաստատում է, որ Ընկերության կողմից Պատվերի հաստատման նամակով սահմանված տեղեկատվությունը ճշմարիտ է և համապատասխանում է իրականությանը։ Լոքերի միջոցով Ապրանքները հանձնելու դեպքում փաստացի հանձնված ապրանքների քանակը որոշվում է Ընկերության կողմից Պատվերի հաստատման նամակով։
5.6. Առաքման եղանակով Ապրանքի հանձնման կարգ․ Ապրանքը Ընկերության առաքիչի միջոցով հանձնելու դեպքում Հաճախորդը պարտավորվում է առաքիչի ներկայությամբ հաշվել և ներկայացնել Պատվերում ներկայացված Ապրանքների քանակը։ Ամեն դեպքում Հաճախորդը ընդունում է, որ փաստացի հանձնված Ապրանքների քանակը վերջնական հաշվարկվում է Ընկերության կողմից Ապրանքները փաստացի ստանալու պահին, և Ընկերության կողմից հաշվարկված թիվը վերջնական է, եթե նույնիսկ այն չի համապատասխանում Հաճախորդի կողմից նշված թվից։ Ապրանքը առաքիչի կողմից ստանալու պահին վերջինս Հաճախորդին է տրամադրում ստացական (անդորրագիր), որը պետք է ստորագրվի Հաճախորդի կողմից
5.7. Պատվերը համարվում է Ընկերության կողմից ստացված և հաստատված Ապրանքները փաստացի ստանալու և այդ մասին Հաճախորդին ծանուցելու (Լոքերի կամ առաքիչի միջոցով հանձնելու դեպքում) պահից։ Ծառայության մատուցման ժամկետները հոսում են Պատվերը Ընկերության կողմից հաստատվելու պահից։ Հաճախորդը ընդունում է, որ Ծառայության մատուցման ժամկետի մեջ ներառված չէ Ապրանքը Լոքերից կամ Հաճախորդի հասցեից մինչև Ընկերության սպասարկման սրահ տեղափոխելու ժամանակահատվածը։
6. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Ծառայությունների արժեքը որոշվում է Պատվերի ընդունման ժամանակ գործող սակագներով, որոնք սահմանված են Հարթակում հետևյալ հղումով՝ https://www.maqoor.com/services։ Հաժախորդը ընդունում է, որ նշված արժեքները պայմանական են և յուրաքանչյուր Պատվերի շրջանակներում կարող են փոփոխվել Ընկերության կողմից՝ կախված Ապրանքների տեսակներից, ծառայության ծավալներից, օգտագործման ենթակա նյութերից, սարքավորումներից և այլ պայմաններից։ Պատվերը Ընկերության կողմից հաստատվելու պահին Ընկերությունը Հաճախորդին տեղեկացնում է համապատասխան Պատվերի ընդհանուր արժեքը։ Սույն կետով սահմանված տեղեկացումը կարող է լինել բանավոր կամ գրավոր (օրինակ՝ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու տեսքով)։ Նշված արժեքին չհամաձայնվելու դեպքում Հաճախորդը պարտավոր է անմիջապես այդ մասին հայտնել Ընկերությանը, այլապես արժեքը համարվում է համաձայնեցված կողմերի միջև Պատվերը Ընկերության կողմից հաստատվելու պահից։ Պատվերի արժեքի հետ չհամաձայնվելու դեպքում՝ անկախ Ապրանքների հանձնման եղանակից, Հաճախորդը պարտավորվում է 24 ժամվա ընթացքում հետ վերցնել Ապրանքը (կամ դրանց այն մասը, որի արժեքին չհամաձայնվելու մասին սույն կետով սահմանված կարգով Հաճախորդը հայտնել է Ընկերությանը)։
6.2. Ծառայությունների դիմաց վճարումը իրականացվում է Պատվերը Ընկերության կողմից ստանալու պահին, եթե այլ բան նախատեսված չէ Պայմաններով։ Վճարումները կարող են կատարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Ապրանքները հանձնելու եղանակով պայմանավորված Ծառայությունների դիմաց վճարման կարգը կարող է տարբերվել։
6.3. Հաճախորդը պատասխանատվություն է կրում Ընկերության հաշվին մուտքագրված գումարների ծագման օրինականության համար։ Այն դեպքում, երբ երրորդ անձանց կողմից Ընկերությանը կամ այլ կազմակերպության պահանջ է ներկայացվում մուտքագրված գումարների օրինականության կապակցությամբ կամ կատարվում է գումարի հարկադրական վերադարձ, Հաճախորդը պարտավոր է հատուցել Ընկերության կրած վնասները՝ հետ գանձված գումարների չափով։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում գողացված քարտերով կատարված վճարումների համար։
6.4. Հաճախորդն ընդունում է, որ Ծառայությունների մատուցման ընթացքում կարող է ծագել լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտություն։ Լրացուցիչ ծառայությունների բովանդակությունը պիտի լինի ողջամիտ, բխի Հաճախորդի շահերից։ Հնարավորության դեպքում Ընկերությունը այդ մասին ծանուցելու է Հաճախորդին։ Հաճախորդը պարտավորվում է վճարել լրացուցիչ ծառայության մատուցման համար ծագած լրացուցիչ վճարը, որի մասին տվյալները կարող է տեղադրված լինել Ընկերության սպասարկման կետերում և Հարթակում։
-
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳ
7.1. Հաճախորդի կողմից Ապրանքի ստացումը իրականացվում է ստորև նշված եղանակներից մեկով՝
Ապրանքի ստացում Ընկերության սպասարկման սրահներից,
Ապրանքի ստացում Լոքերների միջոցով,
Առաքում տուն։
7.2. Ապրանքի ստացում Ընկերության սպասարկման սրահներից․
7.2.1. Սպասարկման սրահում տեղադրված սարքավորման միջոցով QR կոդի սքանավորումը կամ համապատասխան Նույնականացման կոդի նշումը (աշխատակցին բանավոր հայտնելը) կամ համապատասխան ստացականի ցուցադրումը հիմք է հանդիսանում Ապրանքը՝ համապատասխան կոդը նշած/սկանավորած կամ ստացականը ցուցադրած անձին հանձնելու համար։ Հաճախորդները անվերապահորեն ընդունում են, որ համապատասխան կոդի մուտքագրումը կամ բանավոր նշումը կամ համապատասխանի ստացականի ցուցադրումը նշանակում է, որ այն մուտքագրած/բանավոր նշած անձը հանդիսանում է Ապրանքը ստացող պատշաճ (լիազորված) սուբյեկտ։ Ընկերության սպասարկման սրահից Ապրանքը համարվում է ստացված այն փաստացի վերցնելու պահից, նույնիսկ եթե Հաճախորդի/լիազորված անձի կողմից չի ստորագրվել ստացման ակտ։
7.3. Ապրանքի ստացում լոքերների միջոցով․
7.3.1. Լոքերների միջոցով QR կոդի սքանավորումը կամ համապատասխան Նույնականացման կոդի մուտքագրումը հիմք է հանդիսանում՝ Ապրանքը համապատասխան կոդը մուտքագրած/սկանավորած անձին հանձնելու համար։ Հաճախորդները անվերապահորեն ընդունում են, որ համապատասխան կոդի մուտքագրումը համակարգ նշանակում է, որ այն մուտքագրած անձը հանդիսանում է Պատվերի պատշաճ ստացող սուբյեկտ։ Լոքերի միջոցով ապրանքը Հաճախորդի կողմից ստացված է համարվում Ապրանքը Լոքերից հանելու և դարակը փակելու պահից։
7.4. «Առաքում տուն» եղանակով Ապրանքի հանձնման կարգ․
7.4.1. Ապրանքի առաքման հասցեն է հանդիսանում Հաճախորդի կողմից Հարթակում տեղադրված կամ հաղորդակցման այլ եղանակով Ընկերությանը հայտնած հասցեն։
7.4.2. Ապրանքը հանձնվում է, եթե Հաճախորդի մոտ առկա է Ընկերության կողմից ուղարկված QR կոդը կամ Նույնականացման կոդը կամ համապատասխան ստացականը:
7.4.3. Սարքավորման միջոցով ի QR կոդի սքանավորումը կամ համապատասխան Նույնականացման կոդի/ստացականի նշումը (առաքիչին բանավոր հայտնելը/ցուցադրելը) հիմք է հանդիսանում Ապրանքը՝ համապատասխան կոդը նշած/սկանավորած կամ բանավոր հայտնած անձին հանձնելու համար։ Հաճախորդները անվերապահորեն ընդունում են, որ համապատասխան կոդի մուտքագրումը կամ բանավոր նշումը կամ համապատասխան ստացականի ցուցադրումը նշանակում է, որ համապատասխան կոդը մուտքագրած/ նշած/ստացականը ցուցադրած անձը հանդիսանում է Ապրանքը ստացող պատշաճ սուբյեկտ։
7.4.4. Առաքիչից Ապրանքը ստանալուց հետո Հաճախորդը ստորագրում է ստացման ակտը, որում նշում է կատարվում առարկությունների վերաբերյալ (առկայության դեպքում)։ Առաքիչից Ապրանքը Հաճախորդի կողմից ստացված է համարվում Հաճախորդին/իրավասու անձին Ապրանքը փաստացի փոխանցման պահից, նույնիսկ եթե վերջինիս կողմից չի ստորագրվել ստացման ակտը։
7.4.5. «Առաքում տուն» եղանակով առաքումները իրականացվում են մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաճախորդը ընդունում է, որ սույն կետով սահմանված ժամկետը պայմանական է, և կարող միակողմանի կարգով փոփոխվել Ընկերության կողմից։ Սույն կետով սահմանված ժամկետը սկսում է հոսել Պատվերը կատարված լինելու և այդ մասին Հաճախորդին ծանուցելու պահից։
7.5. Ընկերությունը որևէ պարագայում պատասխանատվություն չի կրում QR կոդի կամ Նույնականացման կոդի կամ ստացականի՝ երրորդ անձանց հայտնի դառնալու, փոխանցելու կամ այլ կերպ օգտագործվելու հետևանքով Հաճախորդին հասցված վնասի համար։ Ցանկացած պարագայում Ընկերությունն իրավասու է Հաճախորդից գանձել մատուցված ծառայության արժեքը։
7.6. Հաճախորդի կողմից Ապրանքը ստանալու պահին դրա ամբողջականությունը, ծառայությունների մատուցման որակը ստուգելու պարտականությունը կրում է Հաճախորդը։ Ապրանքը ստանալուց հետո Հաճախորդը զրկված է դրա ամբողջականության, ծառայության որակի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու իրավունքից։ Հաճախորդի կողմից Ապրանքը ստանալու պահից Ծառայությունները համարվում են Ընկերության կողմից պատշաճ մատուցված և Հաճախորդի կողմից ընդունված։ Ապրանքը ստանալու պահին ծառայությունների վերաբերյալ առարկություններ չներկայացնելու դեպքում Հաճախորդը հետագայում զրկված է լինելու առարկություններ ներկայացնելու իրավունքից։
7.7. Ապրանքը ընդունելիս Հաճախորդը պետք է համոզվի, որ այն պատկանում է իրեն։ Այլ անձի Ապրանքը ստանալու դեպքում Հաճախորդը պարտավոր է այն ստանալուց պահից 1 (մեկ) օրացուցային օրվա ընթացքում վերադարձնել Ապրանքը Ընկերությանը։ Նշված ժամկետի խախտման դեպքում՝ ուրիշի Ապրանքը ստացած Հաճախորդը/անձը պարտավոր է հատուցել Ապրանքի իրական հասցեատիրոջ և Ընկերության կողմից կրած բոլոր վնասները, ինչպես նաև վճարել տուգանք՝ 100․000 ՀՀ դրամի չափով։
7.8. Իրավաբանական անձանց հասցեագրված Ապրանքների հանձնման կարգը կարող է որոշվել իրավաբանական անձանց և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն:
7.9. Ապրանքը Հաճախորդին (վերջինիս ներկայացուցչին) հանձնելու անհնարինության դեպքում դրանք 30 (երեսուն) օր պահպանվում են Ընկերությունում կամ վերջինիս գործընկերոջ մոտ: Հաճախորդը պարտավոր է Ընկերությանը վճարել Ապրանքի պահատվության համար՝ ՀՀ օրենսդրությամբ և Պայմաններով սահմանված կարգով և չափով:
7.10. Այն դեպքում, եթե Ապրանքը 30 (երեսուն) օրվա ընթացքում չի ընդունվում Հաճախորդի կողմից, Ընկերությունը լիազորված է Հաճախորդի անունից տնօրինել համապատասխան Ապրանքը, իրեն հարմար գնով՝ ստացված գումարից պահել իր կողմից կատարված բոլոր ծախսերը, իսկ մնացած գումարը վերադարձնել Հաճախորդին կամ հանձնել նոտարի կամ փաստաբանի դեպոզիտ: Սույն կետով սահմանված կարգով Ապրանքի օտարման արդյունքում, եթե ամբողջությամբ չի մարվում Ընկերության նկատմամբ Հաճախորդի պարտավորությունը, ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել պարտավորության մնացորդը։
-
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ
8.1. Յուրաքանչյուր Ընկերության կողմից հաստատված և Հաճախորդի կողմից վճարված Պատվերի դիմաց Հաճախորդը ստանում է հավատարմության միավորներ Պատվերի արժեքի քսան տոկոսի չափով։ Հավատարմության միավորներ չեն կուտակվում այն Պատվերներից, որոնց դիմաց վճարումը ամբողջությամբ կամ մասնակի կատարվել է հավատարմության միավորների օգտագործմամբ։
8.2. Հավատարմության միավորները կարող են օգտագործվել հետագա պատվերների դիմաց ծառայության արժեքի վճարման համար։ Յուրաքանչյուր մեկ միավորը հավասար է մեկ ՀՀ դրամի։
8.3. Հավատարմության միավորների օգտագործման, հավաքման առանձնահատկությունները կարող են սահմանվել Պայմաններով։
8.4. Հաճախորդը ընդունում է, որ եթե հավատարմության միավորները իր կողմից չեն օգտագործվում ավելի քան 1 տարի, ապա դրանք զրոյացվում են։
8.5. Հավատարմության միավորները հանդիսանում են անհատական և չեն կարող փոխանցվել այլ անձանց։
8.6. Հաճախորդի կողմից Անձնական էջի ոչնչացման, ապաակտիվացման դեպքում վերջինիս կողմից հավաքագրված հավատարմության միավորները զրոյացվում են։
-
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
9.1. Հարթակն օգտագործելով, կամ Հարթակի միջոցով որևէ Ծառայությունից կամ հնարավորությունից օգտվելով` Հաճախորդը համաձայնում է տվյալների հավաքագրման և օգտագործման՝ սույն քաղաքականությամբ սահմանված կարգին:
9.2. Պայմանների իմաստով «Գաղտնիության քաղաքականությունը» իր մեջ ներառում է տեղեկատվության հավաքագրման, մշակման և օգտագործման կարգը և սահմանները։
9.3. Հաճախորդներին առաջարկվող ծառայությունների մատուցումն որակը բարելավելու նպատակով Ընկերությունը հավաքագրում է երկու տեսակի տեղեկատվություն` անձնական տվյալներ և ոչ անձնական տվյալներ:
9.4. «Անձնական տվյալներ»-ը վերաբերում են այն տեղեկատվությանը, որը Ընկերությանը հնարավորություն է տալիս նույնականացնել Հաճախորդին, և կարող է օգտագործվել Հաճախորդի ինքնությունը պարզելու, վերջինիս հետ կապվելու կամ գտնվելու վայրը պարզելու նպատակով: Անձնական տվյալներն են՝
9.4.1. Անուն, ազգանուն, անվանում, ֆիրմային անվանում, հասցեներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ,
9.4.2. Բանկային ռեկվիզիտներ, հաշվեհամարներ, անձնագրային տվյալներ,
9.4.3. Պատվերների առաքման հասցեները և պատվերների առաքումը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն։
9.5. «Ոչ անձնական տվյալներ» են հանդիսանում բոլոր այն տվյալները, որոնք 8․4 կետի իմաստով չեն հանդիսանում «անձնական տվյալներ»։ Ոչ անձնական տվյալներն են ի թիվս այլոց նաև՝
9.5.1. Պատվերների պատմությունը, նախընտրելի ծառայությունների տեսակները,
9.5.2. Ընկերության և Հաճախորդի նամակագրությունը, այդ թվում նաև Հարթակում տեղադրված էլեկտրոնային հաղորդակցման համակարգում առկա նամակագրությունը։
9.5.3. Տեղեկատվության ավտոմատ հավաքագրման համար մենք օգտագործում ենք քուքիներ (cookies), որոնք ինտերնետ բրաուզերի կողմից Հաճախորդի համակարգիչ և/կամ հեռախոս ներբեռնած և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլեր են։ Նման ֆայլերն օգնում են ստանալ տեղեկատվություն Հարթակ Հաճախորդի հաճախելիության պարբերականության, նախընտրելի Ապրանքների և/կամ Ծառայությունների վերաբերյալ։ Նման կերպ Ընկերությունը փորձում է հեշտացնել Հարթակի որոշ հատկություններից օգտվելու հնարավորությունը՝ հիմնվելով Հարթակի՝ Հաճախորդի օգտագործման նախապատմության վրա:
9.6. Սույն գլխով թվարկված տեղեկատվությունը օգտագործվում է ծառայություններ տրամադրելու, սեփական գործունեության իրականացման և Հաճախորդների համար Հարթակը բարելավելու նպատակով:
-
ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
10.1. Ծառայությունների մատուցման պարտականությունները ենթադրաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք):
10.2. Հաճախորդը, անկախ հաղորդակցման ձևից (գրավոր պահանջ, հեռախոսազանգ և այլն) և պատճառներից (դժգոհություն, Ապրանքի կորուստ, վնասվածք և այլն) իրավունք չունի գործածել վիրավորական, արժանապատվությունը նսեմացնող բառեր և արտահայտություններ։ Նշված պայմանի խախտման դեպքում Ընկերությունն իրավունք ունի առանց նախազգուշացման արգելափակել Հաճախորդի հաշիվը և դադարեցնել ծառայությունների մատուցումը։ Ընդ որում Հաճախորդի հաշվի արգելափակումը չի ազատում Հաճախորդին Ընկերության նկատմամբ չկատարված պարտավորությունների ամբողջական կատարումից։
10.3. Ապրանքի վնասվածքի կամ կորստի հետ կապված գրավոր բողոքը Հաճախորդը իրավունք ունի ներկայացնել՝ Ապրանքը ստանալու օրվանից կամ ստացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո 2 օրացուցային օրվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետի խախտումով ներկայացված գրավոր բողոքները ենթակա չեն քննարկման։
10.4. Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացվում է ստորագրված, որին կից պետք է ներկայացվի Հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը։ Եթե բողոքը ներկայացվում է ներկայացուցչի կողմից, ապա կցվում է նաև լիազորված անձի լիազորությունները հավաստող փաստաթուղթը (օրինակ՝ լիազորագիր) և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը։ Սույն կետի խախտմամբ ներկայացված բողոքները ենթակա չեն քննարկման։
10.5. Գրավոր պահանջին (բողոքին) կցվում են Ընկերության նկատմամբ ունեցած պահանջը հիմնավորող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Ընկերության կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմնավորումները, իսկ պատճառված վնասի փոխհատուցման պահանջի առկայության դեպքում նաև՝ պատճառված վնասի չափի մասին տեղեկությունները հիմնավորված հաշվարկով: Բողոքը պետք է լինի հիմնավորված և հստակ ձևակերպված։
10.6. Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
-
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
11.1. Կողմերի միջև ծագած վեճերի շրջանակներում Պայմաններով սահմանված կարգով համաձայնության չգալու դեպքում բոլոր վեճերի լուծումը հանձնվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի լուծմանը։
11.2. Սույն Պայմանների ուժով կողմերի միջև ծագող իրավահարաբերությունների նկատմամբ, ներառյալ` Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ ճանաչվելու և դրա հետևանքների և այլ հարցերի առնչությամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
-
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
12.1. Ընկերության մեղքով առաջացած վնասը չի կարող գերազանցել Ապրանքի գնահատված արժեքը, որը չի կարող գերազանցել 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամը, եթե Պայմաններով սահմանված կարգով Հաճախորդը չի հայտնել գերազանցելու մասին։
12.2. Ապրանքի կորստի կամ վնասվածքի համար Ընկերության պատասխանատվությունը սահմանափակվում է 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամով: Իսկ այն դեպքերում, երբ կորստի կամ վնասվածքի փոխհատուցման գումարը ավելի քիչ է քան 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամը, ապա փոխհատուցվում է՝ վնասի արժեքով։
12.3. Պատվերի ապահովագրումը և դրանից բխող ծախսերը իրականացվում են Հաճախորդի կողմից, իր ցանկությամբ և իր հաշվին։
12.4. Հինգ հարյուր ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավել արժողությամբ Ապրանքը՝ կորստի, վնասվածքի ռիսկերից, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ապահովագրական ընկերության միջոցով չապահովագրելու դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Պատվերի կորստի կամ վնասվածքի համար։
12.5. Հաճախորդը պարտավոր է Ապրանքը ստանալիս տեղում ստուգել դրա ամբողջականությունը և ծառայությունների որակը։ Ապրանքը ստանալուց հետո առաջացած կամ բացահայտված թերությունների համար, որոնք Հաճախորդի կողմից չեն նշվել Ապրանքը ստանալիս, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
12.6. Ապրանքի սխալ, թերի մակնշման (պիտակի) կամ դրա բացակայության հետևանքով ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած բացասական հետևանքների ռիսկը կրում է Հաճախորդը, անկախ Հաճախորդի՝ դրա մասին տեղեկացված լինելու կամ չլինելու հանգամանքից:
12.7. Ընկերությունը ազատվում է Ապրանքի ամբողջական կամ մասնակի կորստի (վնասների) պատասխանատվությունից, եթե Հաճախորդը Ընկերության կողմից նախազգուշացվել (այդ թվում՝ բանավոր եղանակով) է ապրանքների հատուկ հատկությունների մասին, որոնք կարող են հանգեցնել դրանց ամբողջական կամ մասնակի կորստի/վնասման:
12.8. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Ապրանքի բնականոն մաշվածության հետևանքով վնասվելու կամ գունաթափվելու, Հաճախորդի կողմից այլ պայմաններում նախապես մշակված լաքաները կամ այլ վնասվածքները չվերացնելու, հնացած մորթյա իրերի մազաթափման և բաց գույնի մորթիների դեղնածության, Ապրանքի վրա ցեցից կամ այլ պայմաններում առաջացած վնասների ավելացման կամ մեծացման համար։
12.9. Արդեն իսկ վնասված վիճակում ներկայացված Ապրանքների մաքրման/նորոքման/արդուկման արդյունքի համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
-
ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԿԱՅՔԵՐԸ ԵՎ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ
13.1. Հարթակը կարող է պարունակել այլ կայքերի հղումներ կամ հիպերլինկեր, հոդվածներ, լուսանկարներ, նկարներ, ապրանքներ, գրաֆիկ նկարներ, ձայնային և տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց: Ընկերությունը չի ներկայացնում այդ Երրորդ անձանց, չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, ճշմարտացիությունը, հավաստիությունը և պատասխանատվություն չի կրում նրանց նյութերի և Հարթակում տեղադրված այլ կայքերի հղումների համար:
13.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հարթակի միջոցով երրորդ անձանց կողմից առաջարկվող և մատուցվող ծառայությունների, ապրանքների և աշխատանքների համար:
-
ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳ
14.1. Հաճախորդի և Ընկերության միջև հաղորդակցումը կարող իրականացվել ինչպես գրավոր այնպես էլ բանավոր կագրով։ Հաճախորդը ընդունում է, որ իր կողմից Ընկերությանը տրամադրված էլեկտրոնային հասցեն, փոստային հասցեն և հեռախոսահամարը համարվում եմ հաղորդակցման պատշաճ եղանակներ։ Հաճախորդի կողմից տրամադրված հեռախոսահամարով ներկայացված ծանուցուները, տեղեկատվություն և ցանկացած այլ հաղորդակցություն հանդիսանում է պատշաճ ներկայացված/ծանուցած։ Էլեկտրոնային հասցեի միջոցով հաղորդագրությունը ուղարկելու դեպքում այն համարվում է ստացված ուղարկելուն հաջորդող աշխատանքային օրվանից։
14.2. Հաճախորդը պարտավոր է Ընկերությանը տեղեկացնել իր և՛ էլեկտրոնային փոստի հասցեի, և՛ հասցեի, և՛ հեռախոսահամարի փոփոխության, և՛ նոր տվյալների մասին։ Հակառակ դեպքում ծանուցումը/հաղորդագրությունը, որը ուղարկվում է փոփոխված հասցեներով, որի փոփոխության մասին մյուս կողմը ծանուցված չի եղել, համարվելու է պատշաճ։
15. ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋԻ ԱՊԱԱԿՏԻՎԱՑՈՒՄ
15.1. Յուրաքանչյուր Հաճախորդ իրավունք ունի ապաակտիվացնել իր Անձնական էջը, որի համար վերջինս պարտավոր է գրավոր կերպով դիմել Ընկերությանը։ Սույն կետով սահմանված դիմումը կարող է ներկայացվել միայն թղթային եղանակով և պետք է վավերացված լինի ստորագրությամբ։
15.2. Անձնական էջի ապաակտիվացման դիմումը կարող է մերժվել Ընկերության կողմից, եթե Հաճախորդը ունի չմարված պարտավորություններ Ընկերության հանդեպ։
15.3. Ցանկացած պարագայում Հաճախորդի կողմից իր Անձնական էջի ապաակտիվացման և/կամ ջնջման դեպքում վերջինիս պարտավորությունները Ընկերության հանդեպ չեն դադարում։